>

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:





Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի՝ որոնցից մեկը ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:





Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Արթուր Բդոյանը:


Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:



Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության

պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Сообщение Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ և վիրավորներ появились сначала на MediaNews.


от admin

-->