>

Այսօր՝ ժամը 18.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝

կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Տեղում մահացել են մեքենայի երեք ուղևորները՝ հայրն ու երկու զավակները՝





7 տարեկան տղան ու 14 տարեկան աղջիկը։ Factor.am-ը «Գյումրի» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ մահացել է նաև «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝





Վարդան Խալիկյանը, որին դեպքի վայրից անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայում, ընդհանուր առմամբ, եղել է յոթ հոգի։

Նախնական տեղեկություններով՝ նրանք «Սուրբ Հովհաննես» սրբավայրից էին վերադառնում։


Դեպքի վայրից բացի վարորդից «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 հոգու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ։ Կանայք ևս ծանր վիճակում են, նրանք բազմաթիվ վնասվածքներով գտնվում են Գյումրի ԲԿ-ի

վերակենդանացման և վիրաբուժական բաժանմունքներում։



Հիվանդանոց տեղափոխված տղամարդու վիճակը նորմալ է, նա ամբուլատոր բուժում է ստացել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով,

այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ։ Արմիկ Մովսիսյան

Сообщение Տեղում մшհшցել են մեքենայի երեք ուղևորները՝ հայրն ու երկու զավակները՝ 7 տարեկան տղան ու 14 տարեկան աղջիկը․ Նոր մանրամասներ այսօրվա пղբերգшկшն դեպքից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->