>


Անցյալ գիշեր նվազագույն ջերմաստիճանի ռեկորդներ են գրանցվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ այժմ ձմեռ է:








Հուլիսի 24-ի գիշերը երկրի 19 շրջանում գերազանցվել են ամենացածր ջերմաստիճանի պատմական ռեկորդային ցուցանիշները: Քիմբերլի քաղաքում և հարակից շրջաններում ցուրտը հասել է -9.9 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Մասնագետների փոխանցմամբ՝ նման ցուրտ այս շրջանում չի գրանցվել օդերևութաբանական ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում:


Յոհանեսբուրգում ջերմաստիճանը նվազել է մինչև -7 աստիճանի: Նախորդ ռեկորդային ջերմաստիճանը՝ -6.3 աստիճան, այս քաղաքում գրանցվել էր 1995 թվականի հուլիսի 19-ին:

Որոշ շրջաններում երեխաներն ու դեռահասներն առաջին անգամ են ձյուն տեսնում: Մերկասառույցի պատճառով բազմաթիվ ճանապարհներ փակ են:



 

Сообщение Աֆրիկայի հարավում ռեկորդային ցրտեր են. որոշ շրջաններում երեխաներն առաջին անգամ են ձյուն տեսնում появились сначала на MediaNews.


от admin

-->