>


Ամեն օր մեր մազերը տուժում են շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։ Բացի այդ ներկումը, հարդարումը նույնպես ոչ մի օգուտ չեն տալիս։ Իսկ ի՞նչ անել։

Վերադարձնել մազերի փայլն ու առողջացնել դրանք կօգնեն տնային դիմակները, քանի որ բնական միջոցները հիանալի փոխարինող տարբերակներ են՝ թանկարժեք նյութերին և գեղեցկության սրահներում մատուցվող ծառայություններին։










Դիմակ՝ վնասված մազերի համար

Վիտամինային դիմակը կարող եք կիրառել կանոնավոր կերպով։ 1–2 ամսվա ընթացքում շաբաթական 2 անգամ։

Բաղադրիչները կարող եք գտնել ցանկացած դեղատանը։ Կուրսը կարող եք կրկնել 3 ամիս անց։



Ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ․




  • 1 ամպուլա վիտամին В6
  • 1 ամպուլա վիտամին В12
  • 1 ամպուլա վիտամին В1
  • 5մլ ալոէի էքստրակտ
  • 1ճ․գ․ մազի բալզամ

Ինչպես պատրաստել դիմակը․

  • խառնել դեղատնային միջոցները՝ բալզամի հետ, լավ խառնել;
  • մի քիչ քսել դաստակին, որպեսզի համոզվեք, որ չկա ալերգիկ ռեակցիա;
  • եթե 10 րոպեից միջոցը քսելու տեղը այրոց չլինի և չկարմրի, կարող եք դիմակը քսել մազերին։ Եթե մազերը երկար են, կարող եք բալզամ ավելացնել։

Ինչպես կիրառել․

  • Մոտ 5 րոպե սանրել մազերը՝ նախքան դիմակը քսելը։ Նման մերսումը կլավացնի արյան շրջանառությունը։
  • Լվանալ գլուխը սովորական շամպունով և թեթևակի չորացնել մազերը սրբիչով։ Դիմակը քսելուց առաջ դրանք չպիտի շատ խոնավ լինեն։
  • Քսել դիմակը և գլուխը փաթաթել տոպրակով։
  • Փաթաթել սրբիչով և սպասել 20–30 րոպե։ Լվանալ դիմակը գոլ ջրով։
  • Անմիջապես սանրել պետք չէ։ Մազերը թողեք, որ ինքնուրույն չորանան։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->