>


Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի։








Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։

«Սահմանամերձ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մանկական խաղահրապարակ կկառուցվի։


Նախակրթարանի կից տարածքում երեխաների խաղավայր կառուցելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 3 մլն դրամ հատկացրել։



Տեղի համայնքապետարանի կողմից տարածքն ամբողջովին կմաքրվի, կբարեկարգվի, իսկ անհրաժեշտ գույքը ձեռք կբերվի տրամադրված գումարով։

Տեղի համայնքապետարանի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ հրաշալի նախաձեռնության և երեխաներին գեղեցիկ մանկություն պարգևելու համար»։

Сообщение Սահմանամերձ Կոռնիձորում մանկական խաղահրապարակ կկառուցվի․ համայնքապետարան появились сначала на MediaNews.


от admin

-->