>





Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետեւանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:






«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա` նշելով, որ Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:
Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասաց, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել եւ այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:



Сообщение Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել появились сначала на MediaNews.


от admin

-->