>


Հուլիսի 25-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկնվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։








Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին, մարվել՝ 15։17-ին։ Այրվել են տան տանիքը և հացաբուլկեղենի խանութը՝ գույքով (ընդհանուր 110 քմ)։



Сообщение Հրդեհ Դավթաշեն թաղամասում появились сначала на MediaNews.


от admin

-->