>


Կինս մշտապես բողոքում էր, որ շատ է հոգնում տան անվերջ գործերից։ Ասում էր՝ շատ է ուտելիք պատրաստում, մաքրում, լվանում։

Նրանում, որ տունը պետք է հաճախ մաքրել, Գայանեն ինձ էր մեղադրում։ Իբր ես կարող եմ կեղտոտ կոշիկներով անցնել ամբողջ տան միջով։ Բայց ի՞նչ կա դրա մեջ։ Դժվա՞ր է հատակը սրբելը։ 3 րոպե ու վերջ։










Մի խոսքով, ես ու Գայանեն ապրեցինք միասին 12 տարի, բայց հետո նա չդիմացավ ու գնաց։ Ու ավելի լավ։ Ես առանց կնոջ էլ կարող եմ հանգիստ ապրել։

Անցել է 2 տարի, իսկ իմ տանը անթերի մաքուր է։ Մի ափսե լվանալը այնքան էլ դժվար չէ։ Թե ինչու էր կինս այդքան բողոքում։




Իրերս լվացքի մեքենան էր լվանում, իսկ նա այնքան էր գանգատվում, որ լվացքը շատ է․․․



Հիմա նստած թեյ եմ խմում, կարկանդակ ուտում, որոնք հենց նոր մայրիկս է բերել։ Դեռ տաք են, համեղ։

Որդիս, ընթրիքը սեղանին է։ Նախաճաշը՝ սառնարանում։ Իսկ ես վաղը նորից կգամ։ Դու կեղտոտ հագուստդ դիր զամբյուղի մեջ, առավոտյան կգամ, կլվանամ։ Աղբն էլ դռան մոտ հավաքիր, կգցեմ։ Ամեն ինչ կանեմ։ Ինչպես միշտ։

Շնորհակալ եմ, մայրիկ։ Ապրես։ Բարի գիշեր։

Ահա այսպիսի լավ կյանքով եմ ապրում․ ամենուր մաքրություն է ու ոչ մեկ չի բողոքում։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->