>

Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք`

հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին:





Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը`





անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ:


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը

հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ



դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

 


от admin

-->