>

Վրաստանի հարավ-արևելքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Interfax-ի ռուսական ծառայությունը։









Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա:


Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:02-ինՔվեմո Քարթլիի շրջանում՝ Սալամալեյկի գյուղի մոտակայքում,

Ծալկա շրջկենտրոնից 13 կմ հարավ-արևմուտք ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:



Տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Сообщение Քիչ առաջ 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ Հայտնի է էպիկենտրոնը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->