>


Տիկին Արմինեն ծանր շունչ քաշեց և մոտեցավ սառնարանին։ Բացելով հին ու սևացած սառնարանի դռնակը, տեսավ նույն դատարկ դարակները, միայն 1 հավկիթ կար․․․

45 տարի նա աշխատել է դպրոցում, հետո անցել թոշակի։ Սակայն հիվանդություններն ուտում են թոշակի մեծ մասը, և տիկին Արմինեն ստիպված է լինում գրեթե ամբողջ թոշակը թողնել դեղատներում։




Քոչարյանի զոհերը






Հիմա էլ նույնն է․ մի քանի օր առաջ է դեղերը գնել և մնացել առանց սնունդի և գումարի։ Գրպանում կոպեկներ կային։ Կինը որոշեց գնալ խանութ, մի հաց գնել։ Նա վստահ էր, որ կդիմանա ևս մի քանի օր, մինչ թոշակը ստանալը, չէ որ նա ավելի վատ օրեր էլ է ունեցել։

Տիկին Արմինեն մտավ խանութ, ձեռքը մեկնեց, որ վերցնի հացը, հետո կլոր գաթա վերցրեց, բայց աչքերը կկոծեց և տեսավ, որ գինը փոխվել է։ Նա այնքան վրդովվեց, այնքան տխրեց․․․ Ընդաենը 50 դրամ էր պակասում, բայց ինչ արած։




Շրջանառության մեջ կդրվեն հացի և ...



Երբ փոքր հացը բռնած դուրս եկավ, հենվեց պատին ու սկսեց դառը արտասվել։ Ինչու՞ է կյանքն այսքան անարդար։

ՈՒ այդ պահին ինչ-որ մեկը դիպչեց նրա արմունկին։ Տիկին Արմինեն պտտվեց ու տեսավ գեղեցկադեմ երիտասարդ աղջկա։

Ընկեր Արմինե, ձեզ շատ եմ սիրում։ Իմ լավագույն ուսուցչուհին եք եղել։ Ձեզ երբեք չեմ մոռանա։

Աղջիկը նրա ձեռքի մեջ մի մեծ տորակով սննդամթերք դրեց ու արագ գնաց։

Արմինեն էլ ավելի ուժեղ արտասվեց, բայց այս անգամ դրանք ուրիշ արցունքներ էին․․․


от admin

-->