>

Առաջին անգամ եմ տեսնում այս տեսանյութը և լսում այս գաղտնի պայմանագրի մասին։





Հաջորդած ու 1997-98թթ տեղի ունեցած զարգացումները ի հավելումն ապացուցում են, որ
1. չնայած Երևանում քանիցս կատարել էին Ստեփանակերտում հայտնի մի խմբի բոլոր պահանջ- քմահաճույքները, որոնք Տեր-Պետրոսյանը ստորացում է անվանում, ու փաստացի Երևանը գործել է այնպես,





ինչպես պահանջել են Քոչարյան և Co-ն, այդուհանդերձ նրանք մինչ այդ ու դրանից հետո քանիցս խախտել են իրենց իսկ պահանջված ու ստորագրած պայմանները։

2. 2016-ի ու 2020-ի պատերազմի լույսի ներքո դրա միակ բացատրություն է դառնում այն, որ Ռոբերտ Քոչարյանի առաջադրանքները պարբերաբար փոխել են, և 1997-98-ի նոր առաջադրանքն էր թույլ չտալ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահների տեղակայումը, պահել ոչ թե Արցախը, այլ ստատուս քվոն իր պաշտոնավարման 2 շրջաններում, հետո տարածքը հանձնել առաջադրանք տվող-փոխողին։


Դրա համար էլ հայտնի տեղից 2018-ից հետո Քոչարյանին ասացին’ գնա և կատարիր խոստումը, ինչպես պայմանավորված է ու նա «մուտք» գործեց քաղաքականություն, որովհետև 2008-ի նրա իրավահաջորդը չկարողացավ կամ չուզեց դա անել…



3. Անգամ Սերժ Սարգսյանը ուշացումով գլխի ընկավ, որ Արցախը Հայաստանինը պահելու ժամկետն ավարտվել է ու պահանջում են հայտնի պլանով վերադարձնել….

Հավանաբար դա արդեն այնքան ակնհայտ էր նրա համար, որ 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո գնաց Տեր-Պետրոսյանի տուն….

 

Сообщение Առաջին անգամ եմ տեսնում այս տեսանյութը և լսում այս գաղտնի պայմանագրի մասին. Ստյոպա Սաֆարյան․ Տեսանյութ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->