>

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։





— Ձեր հայտարարության համար, թե պատերազմի ժամանակ Արթուր Վանեցյանը իր խմբով փախել է Շուշիից, նա դիմում է դատարան։ Դուք պնդո՞ւմ եք Ձեր ասածը։





— Իրենց գործն է, որտեղ ուզում են, թող դիմեն։ Բայց լրատվամիջոցներն էին այդ մասին խոսում, Ֆեյսբուքն էր լցված լուրերով, թե իրենք Շուշին թողել, փախել են։ Թող հետ դառնան ու այդ օրերի լրատվամիջոցների հրապարակումները կարդան։

— Դուք լրատվամիջոցների՞ց եք վերցրել այդ տեղեկությունը։


— Իհարկե, ես իրենց ճակատում չեմ եղել։ Նույնիսկ տեղեկությունը կար, որ գնացել են իրեն հանդիպեն, որ նոր հանձնարարություն տան, բայց արդեն տեղում չի եղել։ Այդ ամենը լրատվամիջոցներից եմ վերցրել։ Բայց ես դեռ ծանուցագիր չեմ ստացել, հենց ստանամ, կգնամ դատարան։



— Արթուր Վանեցյանը նաև հայտարարել է, թե դուք մեծ կարողություն ունեք՝ բազմաթիվ հանքեր, Անապայում հյուրանոց, ռեստորաններ, դղյակներ։ Որտեղի՞ց ձեզ այդ կարողությունը։

— Եթե ես Անապայում հյուրանոց ունեմ, Վանեցյանը թող գա՝ նվիրեմ իրեն։ Իսկ մյուս դեպքերում թող դիմի դատախազություն, որ ստուգեն։ Ես պատրաստ եմ դրան էլ։

Աղբյուր՝ parliamentmonitoring.am

Сообщение «Եթե ես Անապայում հյուրանոց ունեմ, Արթուր Վանեցյանը թող գա, նվիրեմ»․ Գ․ Մելքոնյան появились сначала на MediaNews.


от admin

-->