>


«Արման Աթասյանի վիճակը կայուն է, օր օրի բարելավում ենք տեսնում։ Հետվիրահատական վիճակը 10-15 օր է, բայց ներկա պահին ամեն ինչ նորմալ է»,- այս մասին Civic.am-ին հայտնեց Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։








Քոչարյանի զոհերը

Նա նշեց, որ երեկ արդեն անջատել են արհեստական շնչառության սարքը, և ներկա պահին նա իրեն նորմալ է զգում։
«Նախնական, հաշվի առնելով, որ նա օրգան-համակարգի՝ ձախ երիկամի կորուստ ունի, հետագայում զինվորական ծառայության համար նա ճանաչվելու է ոչ պիտանի, իսկ բնականոն կյանքի ընթացքին որևիցե խանգարող հանգամանք չի լինելու»,- ասաց Սահակ Օհանյանը։


Ինչ վերաբերում է նույն օրը վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Նավոյանի և Յուրիկ Օհանյանի առողջական վիճակին, Սահակ Օհանյանն ասաց. «Վտանգ չկա, ինչ պետք է՝ ժամանակին արվել է, նրանց վիճակը նորմալ է, և նրանց արագ կվերադարձնենք շարք»։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ էին ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը։



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Сообщение Գեղարքունիքում ծանր վիրավորված 19-ամյա Արման Աթասյանը սկսել է ինքնուրյուն շնչել, բնականոն կյանք նրա վերադարձին խանգարող հանգամանք չի լինելու появились сначала на MediaNews.


от admin

-->