>


Բակուր Մելքոնյանն իր էջում գրել է. Մեզ Բրազիլիա գալուց զգուշացրել էին, որ գո ղությունը շատ է տարածված։ Դուր եկանք Ռիոյուն հյուրանոցից ու նստեցինք մեքենան, մի փոքր արդեն հեռացել էինք, մեկ էլ կինս ասում է, որ հեռախոսը չկա։ Վերելակի մեջ հեռախիսը մոտն է եղել, մի պահ նստել է հյուրանոցի




Քոչարյանի զոհերը

սպասասրահում, երբ հանձնում էի սենյակը և վերջ։ Կինս ասում է, արի հյուրանոց հետ գնանք, հավանաբար դիվանին է ընկել գրպանիցս։ Ասեցի սպասի զանգեմ, եթե զանգը գնաց, ուրեմն հետ կքշեմ։ Զանգեցի, անհասանելի էր։ Այ քեզ պրոֆեսիոնալիզմ, աննկատ թռցրեցին, անջատել են անմիջապես, դե ոստիկանություն






էլ դիմելու իմաստ չկար, քանի որ Ռիոյից մեկնում էինք ու ցուցում տալու, սպասելու ավելորդ ժամանակ չունեինք։ Հաջորդ օրն ավտոմեքենայով շարունակում էինք մեր ճանապարհորդությունը դեպի հարավ, կանգնեցինք բնության գրկում, որ գետի կողքը հանգստանանք։ Մեքենայի






մեջ ջրի շիշն էի ման գալիս, որը հետևի նստատեղից գլորվել էր, ես էլ կողքիս նստատեղի տակ էի նայում ու տեսնեմ կնոջս հեռախոսն է։ Այ մարդ պարզվեց ոչ մեկն էլ չի գո ղացել, ուղղակի շորի գրպանի մեջից ընկել ա նստարանի տակ, իսկ անհասանելի է եղել,

քանի որ ռոումինգը բալանսից անջատվել ա էդ օրը։ Իսկ մենք էնքան վստահ էինք, որ գող ացել էին, որ նույնիսկ մեքենան նորմալ չէինք էլ նայել, հյուրանոց էլ հետ չքշեցինք։ Օրինակ Դուբայում կինս պայուսակն էդ կորցրել, հաջորդ օրը չալարեցինք ու քշեցինք մեր եղած ռեստորանը և առևտրի կենտրոնները ու

մոլերից մեկի կորած իրերի բաժնում հետ տվեցին մեզ մեր պայուսակը։ Այսինքն վստահ էինք, որ գո ղացած չեն լինի և ման էինք գալիս։ Ասածս ինչ ա, դո ղացեք ձեր անվան և ձեր բարի համբավի վրա, պատահական չեն ասում ավելի լավ է մարդու աչքը հելնի, և քան թե անունը…


от admin

-->