>

Հուլիսի 26-ին, գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների պատճառով նշված սահմանային հատվածում գտնվող Սոթքի հանքավայրի մոտ 150 աշխատակիցներ, հանքավայրի ղեկավարության որոշմամբ տարհանվել են։




Քոչարյանի զոհերը

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Civic.am-ին հայտնեցին, որ աշխատակիցներից տուժողներ չկան։ Տարհանման որոշումը հանքի ղեկավարությունը կայացրել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Հանքի աշխատանքները առավոտյան կրկին վերսկսվել են։ Այս պահին սահմանին վիճակը հանգիստ է, աշխատակիցների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։






Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։



 


от admin

-->