>


1993 թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում և Բաքվում պատահական զուգադիպությամբ տեղի ունեցան իշխանափոխություններ: Աբուլֆազ Էլչիբեյի “խնդրանքով” Բաքու ժամանած Հեյդար Ալիևն այդ օրը դարձավ խորհրդարանի նախագահ` փոխարինելով Իսա Գամբարին: ԼՂ-ում խորհրդարանական հեղափոխություն իրականացնելու և ՀՅԴ-ի իշխանությունը ավելի սահմանափակելու համար անհրաժեշտ էր Հայաստանի նախագահի միջամտությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում հունիսի 14-ին առաջին անգամ այցելեց ԼՂ:








Քոչարյանի զոհերը

Այս դեպքերից շուրջ 15 տարի անց` 2008թ. փետրվարին` Հայաստանի նախագահական ընտրություններից երեք օր առաջ, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ իր և Տեր-Պետրոսյանի միջև “առաջին մեծ կոնֆլիկտին”: Այն օրերի մամուլի հրապարակումներն ու քաղաքական գործընթացների տրամաբանությունը հուշում են, որ, իրականում, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը համախոհներ էին գոնե ՀՅԴ-ին իշխանությունից հեռացնելու հարցում:


1993թ. հունիսի 12-ին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ Գորիսում կայանում է հանդիպում, որին մասնակցում են Գեորգի Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը: “Մեզ պարտադրում էին հանձնել Քելբաջարը` փաստարկելով, որ կա միջազգային հանրության ճնշումը: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ինքը խոստացել է, և սա է միակ հնարավոր լուծումը: Քննարկումը բավական ծանր էր, բայց մենք մերժեցինք”,- 2008թ. փետրվարին հեռուստատեսությամբ պնդում էր Քոչարյանը: “Երկու օր հետո Տեր-Պետրոսյանն ուղղաթիռով եկավ ԼՂ. նույն ճնշումը, նույն սպառնալիքները:

Պնդում էր, որ եթե Քելբաջարը չհանձնենք, Հայաստանը կկործանվի: Արդյունքում` Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ մենք հարաբերությունները վերջնականապես չփչացնելու համար համաձայնեցինք, պայմանով, որ դա կանենք երկու ամիս հետո` Քելբաջարի և ԼՂ սահմանն ամրացնելուց հետո: Անմիջապես սկսեցինք մշակել Աղդամի օպերացիան: Հուլիսին արդեն բոլորը մոռացան Քելբաջարի մասին, և սկսվեց նոր պատմություն Աղդամի վերաբերյալ”:



Сообщение « Լևոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է… – Унижение, Ռոբերտ». հրապարակվել է Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի խոսակցության ձայնային տարբերակը появились сначала на MediaNews.


от admin

-->