>


ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինն ու Գազ Բիլիրկիսը երկկուսակցական կոչ են հղել Պետքարտուղարությանը՝ դադարեցնել անօդաչու թռչող սարքերի համար Թուրքիային ամերիկյան տեխնոլոգիաների լիցենզիաների արտահանումը՝ հաշվի առնելով թուրքական անօդաչուների ապակայունացնող դերը Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրականում և ամբողջ աշխարհում։ Այս մասին գրում է The Armenian Weekly-ն։








Սիսիլինն ու Բիլիրակիսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին հորդորել են միանալ պետքարտողար Էնթոնի Բլինքենին ուղղված իրենց նամակին, որում կոչ է արվում զեկույց ներկայացնել Թուրքիայի անօդաչուների արտադրության, ինչպես նաև այն մասին՝ արդյո՞ք այն ներառում է ամերիկյան տեխնոլոգիաները, որոնք խախտում են ներկա պատժամիջոցները և արդյո՞ք Թուրքիայի գործողությունները խախտում են ՆԱՏՕ-ի կանոնակարգը։


«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական անօդաչուներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ, Սիրիայում՝ քրդական ուժերի դեմ, որոնք ԱՄՆ դաշնակիցներն են ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, և Լիբիայի քաղաքացիական պատերազմում»,- ասվում է նամակում։

Դրանում ներկայացվում են նաև ապացույցներ Արցախում հայերի դեմ օգտագործված թուրքական «Բայրաքթար»-ներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասին։



Ըստ հրապարակման՝ այս նախաձեռնությունը սատարող ամերիկյան խմբերի կոալիցիան ղեկավարում են «Ամերիկյան առաջնորդության հունական ասոցիացիա» (HALC), « Քուրդիստանի ամերիկյան ընկերներ», «Հինդու ամերիկյան հիմնադրամ», «Քրիստոնյաների պաշտպանություն», «Մերձավորարևելյան ֆորում» կազմակերպություններն ու Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Сообщение ԱՄՆ կոնգրեսականները թուրքական ԱԹՍ-ների համար ամերիկյան տեխնոլոգիաների մատակարարումը դադարեցնելու նախաձեռնություն են սկսել появились сначала на MediaNews.


от admin

-->