>


Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ մեր ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը մինչև ուսումնական տարվա մեկնարկը պատվաստված լինեն: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:








Քոչարյանի զոհերը

«ԿԳՄՍ նախարարության հետ աշխատանքներ ենք տանում՝ ապահովելու մոբիլ, հեշտ տարբերակ, որ օգոստոսի երկրորդ կեսից, երբ ուսուցիչները վերադառնում են մինչուսումնական տարվա աշխատանքները կազմակերպելու, հնարավոր լինի արագ կազմակերպել տեղում նրանց պատվաստումները»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ պատվաստումների կտրուկ աճ է նկատվում վերջին 2-3 շաբաթների ընթացքում: Բայց, նրա խոսքով, դա այն ցուցանիշը չէ, ինչին ձգտում են:


«Մենք պետք է հասնենք բնակչության գոնե 50 տոկոսի պատվաստմանը, որը մեզ համար թիրախ ենք դրել»,- ասաց Ավանեսյանը:



Հարցին, թե արդյոք երկիրն ունի բավարար քանակությամբ պատվաստանյութեր, Ավանեսյանը պատասխանեց.

«Սա անընդհատ համալրվող պրոցես է, հաջորդիվ անընդհատ խմբաքանակներ ենք ստանում: Անում ենք ամեն ինչ, որ ունենանք մատակարարումների անխափան ընթացք: Այս պահին դեռ պատվաստանյութեր ունենք, պիտի շարունակաբար համալրենք մեր պաշարները»:

Сообщение Մեր աշխատանքն ուղղված է նրան, որ ուսուցիչները մինչև ուսումնական տարվա մեկնարկը պատվաստված լինեն появились сначала на MediaNews.


от admin

-->