>


Շատ կանայք են բախվում տհաճ խնդրի հետ, երբ պետք է մաքրել պահարանների վերևի հատվածը։ Կան շատ հնարքներ, որոնք օգնում են պահպանել մաքրություն։ Առաջինը՝ ամենահասկանալին ու տարածվածը՝ բարձրանալ աթոռին, սրբել փոշին, որը հասցրել է 3 օրում հավաքվել հաստ շերտով։

Ովքեր փորձել են այս մեթոդը, կվկայեն, որ չափազանց անհրամար է ձեռքը ձգած դիրքում երկար ժամանակ գտնվելը։ Բացի այդ, արդյունքը չեք տեսում, ու հնարավոր է, որ չարչարանքներն ապարդյուն անցնեն։










Հաջորդ մեթոդն է՝ թերթով կամ թղթով ծածկելը։ Մաքրության ժամանակ ուղղակի հանում եք այն ու գցում աղբը։ Բայց մինչ ուզում եք հանել թերթերը, դրանց վրայից ամբողջ փոշին լցվում է խոհանոցում։ Փոշոտվում են նաև դարակները, որոնք հետո ստիպված եք մաքրել խոնավ կտորով։



Իսկ հիմա պատմում ենք մեր կողմից առաջարկվող մեթոդի մասին։ Շինանյութի խանութից գնեք թափանցիկ թաղանթ։ Լինում է և հաստ, և բարակ, որը կցանկանաք՝ ընտրեք։ 


Թաղանթը բավականին մատչելի է։



Հարմարավետությունը կայանում է նրանում, որ լվանալու համար պիտի ուժ ու ջանք չգործադրեք։ Պարզապես փակցրեք տոպրակը, իսկ որոշ ժամանակ անց հանեք ու փոխեք։ Եթե ունեք ցանկություն, կարող եք լվանալ հեղուկով և գոլ ջրով։

Ի տարբերություն թերթի ու թղթի՝ թաղանթն իր վրա է հավաքում փոշին։ Եվ հանելիս չկա խոհանոցը կեղտոտելու հավանականություն։

Կարևոր է թաղաթը փակցնելիս լինել գույշ, որպեսզի բացթողումներ չլինեն, այլապես ստիպված կլինեք խոնավ մաքրություն անել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->