>


Մեր կյանքը հաճախ բարդ է, զարմացնում ու վախեցնում է խնդիրներով ու դժվարություններով։ Ամեն օր ստիպված ենք նոր որոշումներ կայացնել, հաղթահարել խոչընդոտներ, բացահայտումներ անել ու շարունակել ապրել։

Առաջարկում ենք անցնել հետաքրքիր թեստ, որի իմաստը կայանում է հետևյալում․ պիտի ընտրեք նկարներից մեկը, որը ըստ ձեզ ամենից շատն է ասոցացվում երջանկության հետ։






Նկար 1





Դուք դրական լիցքերով լավատես մարդ եք։ Ձեզ համար ողջ աշխարհը՝ մեծ ու անվերջ հնարավորությունների գանձարան է, որից դուք էլ կարող եք օգտվել։

Հենց այս փաստը ձեզ համար հիանալի շարժառիթ է՝ ամեն օր արթնանալու ու նոր օրվան ուրախանալու համար։

Երջանիկ եք, ընկերասեր, սիրում եք նոր մարդկանց հետ ծանոթանալ։ Հետաքրքրասեր եք, ինչն էլ ձեզ ստիպում է անդադար փորձել որևէ նոր բան։ Երբեք չեք կորցնում հույսը, համառ եք ու դրա շնորհիվ հասնում եք բոլոր նպատակներին։

Նկար 2


Դուք այն մարդկանցից եք, ովքեր օժտված են ստեղծագործական տաղանդով։ Սիրում եք ամեն ինչում հեռանկարներ փնտրել ու գտնել։



Ձեզ համար ամեն բան՝ արվեստի պոտենցիալ գլուխգործոց է։ Կյանքը՝ ձեր ոգեշնչման մշտական աղբյուրն է։ Դուք կարող եք երազկոտ լինել, սակայն դա չի նշանակում, որ չեք ապրում իրականությամբ։

Դուք կրքոտ եք, անկեղծ։ Զարմանալի չէ, որ ձեզ շրջապատող մարդիկ հիանում են ձեր ապրելակերպով։



Նկար 3

Եթե ընտրել եք երրորդ տարբերակը, ուրեմն դուք այն մարդն եք, ով գնում է իր զգացմունքների հետևից։ Ձեր սիրտը հուշում է, թե ինչ ու ինչպես անել։

Սակայն հենց ձեր էմոցիաներն են ձեզ թույլ ու խոցելի դարձնում։ Իսկ մյուս կողմից էլ, հենց էմոցիաների շնորհիվ է, որ ուժեղ եք և ինքնավստահ։

Установлен самый «оптимистичный» возраст человека - газета «Кафа» новости Феодосии и Крыма

Նկար 4

Դուք բազմակողմանի զարգացած մարդ եք։ Ձեզ դուր է գալիս լսել ձեր ներքին ձայնը։ Ահա թե ինչու եք հանգիստ ու կարողանում եք պահպանել հավասարակշռությունը՝ ցանկացած իրավիճակում։

Դուք հոգեպես հարուստ մարդ եք, ունեք հիմնավորումներ և սկզբունքներ։ Մեծ ուշադրություն եք դարձնում ձեր հոգուն ու ներաշխարհին։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->