>


Այս պահին Երասխում իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:








Հիշեցնենք՝ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը ժամը 15:00-ից վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։


«Մի պահ է եղել կրակոցները, մոտ կես ժամ են տեւել: Որեւէ վնաս չի եղել, միայն դիրքի ուղղությամբ են կրակոցները եղել»,- ասաց մարզպետը:

Նրա խոսքով՝ բնակիչների մոտ վիճակը նորմալ է:



Պաշտպանության նախարարությունից էլ ՀԺ-ին ասացին, որ ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:

Сообщение Ինչ իրավիճակ է այս պահին Երասխում․ մանրամասներ է հայտնում Աարարատի մարզպետը появились сначала на MediaNews.


от admin

-->