>


Շրջակա միջավայրի նախարարությունը և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից լուսանկարներով ներկայացված են Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։








Նախարարություն տեղեկացնում է, որ վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով, նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին։


Նախարարը խնդրել է աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։



Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։

Сообщение Ահազանգ է ստացել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման վերաբերյալ появились сначала на MediaNews.


от admin

-->