>


Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյբուքյան էջում գրել է. «Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:








Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:


Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:



Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»:

Сообщение Ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակչին появились сначала на MediaNews.


от admin

-->