>


Ինքնաթիռը, որում գտնվել է Թուրքիայի պաշտպանության նախարարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ, հարկադրված վայրէջք է կատարել, երբ հարվածել է թռչնին:








Քոչարյանի զոհերը

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ռազմական շտաբի պետ գեներալ Յասար Գյուլերն ու ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ումիթ Դունդարը վերադառնում էին մայրաքաղաք Անկարա Գազիանթեփում ավիաբազայից, որը գտնվում է Սիրիայի սահմանի մերձակայքում, հաղորդում է Anadolu գործակալությունը:


Թռիչքից կարճ ժամանակ անց Թուրքիայի Օդուժի ինքնաթիռը բախվել է թռչնի հետ, ինչի հետեւանքով վայրէջք է կատարել Ադանա քաղաքի մերձակայքում մեկ ուրիշ ավիաբազայում:



Ինքնաթիռի դիմապակու վրա ձեւավորվել է ճաք: Վթարային վայրէջքի հետեւանքով տուժածներ չկան:

Сообщение Թուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել появились сначала на MediaNews.


от admin

-->