>


«Ցանկացած դատարան ապաքաղաքական է, այդ թվում՝ ՍԴ-ն։ Տարբերությունն այն է, որ ՍԴ-ում ավելի շատ քննվում են քաղաքական արձագանք ունեցող գործերը։ Եվ դա, բնականաբար, բերելու է նաև համապատասխան քաղաքական վերաբերմունքի քաղաքական ուժերի կողմից»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։








«Իրենք իրենց շահերը, նպատակներն ունեն, ես չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ։ Այստեղ կարևորն այն է, որ ՍԴ-ն և ցանկացած տեսակի այլ դատարան իրեն վեր համարի այդ տեսակի պրոցեսներից և երբեք իրեն չհամարի քաղաքական պրոցեսի մաս՝ անկախ նրանից, թե քաղաքական որ ուժն ինչ երանգ է տալիս այս կամ այն գորխին, դատական ակտին, երբեք գործը չքննել և դատական ակտը չկայացնել քաղաքական նպատակահարմարությունից կամ քաղաքական հնարավոր արձագանքներից դրդված»,- ասել է Դիլանյանը։


Նա նշել է, որ հաճախ է լսում դատողություններ՝ կապված իր կամ ՍԴ-ի վրա ճնշումներ լինելու մասին։



«Ես ծայրահեղ անկեղծությամբ եմ ասում, որ երբեք իմ վրա քաղաքական ճնշում չի եղել, երբեք ես չեմ զգացել իմ վրա որևէ քաղաքական ճնշում ուղղակի կամ անուղղակի։ Մենք շատ ենք կենտրոնանում քաղաքական ճնշման վրա, բայց եկեք նաև հաշվի առնենք հակառակ կողմին՝ դատավորին, այն սյուբյեկտին, ում վրա ինչ-ինչ նպատակներով փորձում են ճնշում գործադրել։ Ես կարծում եմ՝ քաղաքական ճնշում կա այն դեպքում, երբ սասանվում է դատավորը։ Երբ դատավորը չի սասանվում, երբ, այնուամենայնիվ, իր դատական ակտը կայացնում է բացառապես ղեկավարվելով միայն իրավունքով, սեփական խղճով, հետապնդելով միայն արդարադատության շահը, այս դեպքում նույնիսկ եթե կա քաղաքական ճնշում, նույնիսկ եթե ենթադրվում է նման քաղաքական ճնշում, ինքը երբեք իր նպատակին չի հասնի»,- ասել է նա։

Сообщение «Ես ծայրահեղ անկեղծությամբ եմ ասում, որ…». Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն անկեղծացել է появились сначала на MediaNews.


от admin

-->