>


Գյումրու Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին չորս օր է, ինչ վարձակալել էին այդ բնակարանը։








Այս շենքի բնակիչներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին՝ նրանց չէին ճանաչում, նույնիսկ տեսած չկային, միայն ողբերգական դեպքից հետո են լսել` առաջին հարկում գտնվող երկսենյականոց բնակարանը մայր ու որդի են վարձակալել։

Մեզ հետ զրույցում հարևանուհիներից մեկն ասաց, որ ԱԻՆ ահազանգել է հենց բնակարանի տերը, քանի որ դռան թակոցները մնացել են անպատասխան։ Դեպքի վայրում գտնվող ԱԻՆ աշխատակիցները նրանց մարմինները հայտնաբերել էին բնակարանի հյուրասենյակում դրված մահճակալին։


Նախնական տվյալներով՝ բնակարան մուտք գործած իրավապահները մահաճակալի կողքին տեսել են դեղորայք։ Քրեական գործ դեռ հարուցված չէ, տեղում աշխատող իրավապահները մեզ փոխանցեցին, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով, տեղում ակտիվ դատաքննչական գործողություններ են ընթանում։ Մահացածների ինքնությունն արդեն պարզված է՝ նրանից մեկը 1984 թվականին ծնված Անժելա Գաբրիելյանն է, մյուսը՝ 2011 թվականին ծնված Հրաչ Հակոբյանը։



Сообщение Գյումրիում մահացած 37-ամյա կինն ու նրա 10-ամյա որդին բնակարանը նոր էին վարձակալել появились сначала на MediaNews.


от admin

-->