>


Կոտայքի մարզում կյանքի կկոչվի շուրջ 30 համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 89 հաստատված սուբվենցիոն ծրագրիր՝ ընդհանուր 6,9 մլրդ. դրամ արժեքով:


Պետական աջակցությամբ կկառուցվեն, կվերակառուցվեն, կվերանորոգվեն, կկահավորվեն մանկապարտեզներ և խաղահրապարակներ Հրազդան, Աբովյան, Ջրվեժ, Ծաղկաձոր, Մեղրաձոր, Գեղաշեն, Մայակովսկի, Քանաքեռավան համայնքներում:








Քոչարյանի զոհերը

Կկառուցվեն, կբարեկարգվեն այգիներ, պուրակներ Հրազդան, Ծաղկաձոր, Նոր Հաճն համայնքներում: Կապիտալ կասֆալտապատվեն, կնորոգվեն (սալարկմամբ) շուրջ 20 համայնքների ներհամայնքային ճանապարհահատվածներ:


Կգազաֆիկացվեն Թեղենիք, Պռոշյան, Գեղաշեն, Մրգաշեն, Քանաքեռավան, Քասախ համայնքների թաղամասեր: Գիշերային լուսավորության համակարգեր կկառուցվեն, կնորոգվեն 13 համայնքում:  Խմելու ջրի ջրագծեր, ջրահեռացման և ոռոգման համակարգեր կկառուցվեն, կնորոգվեն Բյուրեղավան, Պռոշյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Մեղրաձոր, Ջրվեժ, Գառնի, Քանաքեռավան, Կամարիս, Քասախ համայնքներում:



Շուրջ 14 համայնքում կիրականացվեն բազմաբնակարան շենքերի գույքի նորոգման, հասարակական շենքերի կառուցման, վերանորոգման, համայննքների գլխավոր հատակագծերի կառուցման, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ:

Сообщение Կոտայքի մարզում կյանքի կկոչվի 89 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 6,9 մլրդ դրամ բյուջեով появились сначала на MediaNews.


от admin

-->