>

Այսօր առավոտից Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչները պահանջում են համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի հրաժարականը։





Գրիգորյանն այսօր չի ներկայացել աշխատանքի։ Civic.am-ի հետ զրույցում Ավշարի բնակիչները նշեցին, որ ո՛չ գյուղապետը, ո՛չ աշխատակազմն այսօր չեն ներկայացել աշխատանքի։Մեզ հետ զրույցում ավշարցիները դժգոհություն հայտնեցին, որ Սուրիկ Գրիգորյանը, երկար տարիներ լինելով համայնքի ղեկավար, շատ քիչ աշխատանքներ է կատարել գյուղում։





Նշենք նաև, որ Սուրիկ Գրիգորյանը մարզի այն քիչ համայնքապետերից է, որը սուբվենցիոն հայտեր չի ներկայացնում, ինչի պատճառով զգալիորեն տուժում է համայնքը։


Վերջինիս վերաբերյալ մամուլում եղել են բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ՝ կապված համայնքային գույքի սեփականացման հետ։

Ավշարցիները տրամադրված են շատ վճռական և նշում են, որ իրենք բողոքի ակցիաներ են անելու այնքան ժամանակ, մինչև նա հրաժարականի դիմում ներկայացնի։



Նշենք նաև, որ Սուրիկ Գրիգորյանի եղբայրներից Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը) սատարում էր «Պատիվ ունեմ» դաշինքին, ինչպես նաև ներկայացված էր նրանց նախընտրական ցուցակում, իսկ մյուս եղբայրը՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Ավշարում աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի համար ձայներ ապահովելու ուղղությամբ։

Сообщение Ավշարցիները պահանջում են համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի հրաժարականը появились сначала на MediaNews.


от admin

-->