>

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում է ստացել սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 զինծառայողի ընտանիք:





«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:





Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։



«Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց՝ https://megerian.1000plus.am/ ։

Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ․ հունիսի 28-ին հանրությանն էր ներկայացվել 2020 թվականի և 2021 թվականի (ներառյալ մայիսի 31-ը) տնօրենի հաշվետվությունը և անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Сообщение Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի появились сначала на MediaNews.


от admin

-->