>

Հուլիսի 18-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք և ձախ բազկի կտրած, արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ։





Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։





«Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ հուլիսի 18-ին, ժամը 16-ի սահմաններում, Գյումրիի Վարդ բաղ 1-ին թաղամասի 1-ի շենքերից մեկի մոտ հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էր 21-ամյա երիտասարդի հետ։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ 21-ամյա երիտասարդը դանակահարել էր 31-ամյա տղամարդուն։


Հուլիսի 20-ին երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:



Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարության մեջ:

Сообщение Գյումրիում 21-ամյա երիտասարդը դանակահարել էր 31-ամյա տղամարդուն появились сначала на MediaNews.


от admin

-->