>


Այսպիսի թխվածքաբլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են քիչ քանակությամբ մատչելի բաղադրիչներ, որոնք, կարծում ենք, կան բոլորի տանը: Թխվածքը ստացվում է փափուկ, համեղ ու քիչ ժամանակ է պահանջվում:

Печенье из манной крупы – пошаговый рецепт с фотографиями

Անհրաժեշտ բաղադրիչներ.










  • ձու՝ 1 հատ
  • սպիտակաձավար՝ 600 գ
  • շաքարավազ՝ 140գ
  • կաթ՝ 200մլ
  • ձեթ՝ 120մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • վանիլին

Печенье из манки - Со Вкусом

Պատրաստման եղանակ.

Ձուն միացնել շաքարավազի հետ, հարել ու ավելացնել ձեթը: Խառնել:



Այնուհետև լցնել կաթը ու նորից խառնել:


Ավելացնել վանիլին՝ ըստ ճաշակի, փխրեցուցիչ, սպիտակաձավարի մի մասը, լավ խառնել: Լցնել մնացած սպիտակաձավարը, խառնել, ծածկել խմորով տարան կափարիչով կամ սրբիչով, սպասել 1 ժամ:

Печенье из манки - Со Вкусом



Տապակը ծածկել յուղաթղթով, խմորից փոքր գնդիկներ պոկել, կլորացնել ձեռքերով և երկու կողմերից թեթևակի տափակացնել:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 30 րոպե:

Ցանկության դեպքում թխվածքաբլիթի մեջ նախքան թխելը կարող եք «պահել» ընկույզ, բալ, մի կտոր շոկոլադ, իսկ պատրաստի թխվածքին շաքարի փոշի ցանել:

Печенье из манки рецепт с фото - 1000.menu

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->