>


Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին, օգոստոսի 1-ի շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:








Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝



Հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին, օգոստոսի 1-ին՝ երեկոյան ժամերին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Сообщение Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով появились сначала на MediaNews.


от admin

-->