>

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուլիսի 27–ին, դատավոր Արմեն


Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։








Քոչարյանի զոհերը

«Արմեն Դանիելյանի դեպքում, այդ որոշումը մեզ համար սպասելի էր, հաշվի առնելով այն, թե ով է նա եւ այն, թե ինչպես մեր բողոքը հայտնվեց իր վարույթում։ Առանց օրենքով սահմանված կարգի՝ համակարգչային մակագրությամբ, դատարանի նախագահը թղթային եղանակով բողոքը մակագրել էր նրան։ Այս դեպքում պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու»,– ասաց Երվանդ Վարոսյանը։

Վերաքննիչի այս որոշումը պաշտպանական կողմը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հարկ եղած դեպքում գանգատ կներկայացնեն ՄԻԵԴ։


Նշենք, որ նախօրեին, պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն, այն մերժվել էր;



Հիշեցնենք՝ ավելի վաղ Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը

«պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին»։

Сообщение Վերաքննիչ քրեական դատարանն հրապարակեց որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->