>


Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր իր մեկնարկն ունեցավ լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա հանդես եկավ 100մ ազատ ոճ մրցաձևում և իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրեց 2-րդ տեղը 49.78 վայրկյան արդյունքով:








Այդ արդյունքը թույլ չտվեց Բարսեղյանին հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ: Բարսեղյանի արդյունքը մեկնարկի դուրս եկած 70 մարզիկների մեջ 38-րդն էր: Կիսաեզրափակիչ են դուրս եկել 16 լողորդները:


Այնուամենայնիվ, Բարսեղյանի ելույթը միայն դրական կարելի է գնահատել: Նա անձնական ռեկորդ սահմանեց այս մրցաձևում՝ բարելավելով նախկին արդյունքը 0.20 վայրկյանով: Նա նաև թարմացրեց իրեն իսկ պատկանող Հայաստանի ռեկորդը:



Сообщение Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց 100մ ազատ ոճ մրցաձևում появились сначала на MediaNews.


от admin

-->