>


Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ էի, երբ զանգեց հարսս ու ասաց, որ մի քանի օրից բոլորս միասին մեկնում ենք հանգստանալու: Պատմեց, որ արդեն ինձ համար էլ են ուղեգիր վերցրել, մնում է փասթաթղթերի հետ կապված մի քանի հարց լուծել և վերջ: Իսկ նախապես չէին ասում, որ ինձ անակնկալ անեն:

Ես ոգևորված զանգեցի քրոջս ու ընկերուհուս, պատմեցի, թե ինչ ուրախալի բան է եղել: Հատկապես նրանք երկուսն էլ չէին հավանում հարսիս, ասում էին, որ կեղծավոր է, բոլորին վերևից է նայում:

Мама, мы вас приглашаем с собой на море, все за наш счёт» — позвонила невестка. Зря обрадовалась - Brainum




Քոչարյանի զոհերը






Տեսնում ես՝ ինչ լավ տղա ունեմ, իսկ հարսս… անակնկալ են արել… 

Վերջապօես եկավ այդ բաղձալի օրը: Վաղ առավոտյան դուրս եկանք տնից: Երբ հասանք ծովի մոտ, տեղս չէի գտնում. առաջին անգամ էի այն տեսնում: Ամեն ինչ շատ լավ էր՝ մինչ հաջորդ առավոտ:

Հարսս երկու թոռներիս բերեց իմ համար, իսկ ինքը հետ գնաց: Երեխաների հետ մնացի մինչ ժամը 1-ը, մինչև որ նրանք բարեհաճեցին արթնանալ: Մինչ այդ ես իմ գումարով թոռներիս համար սնունդ գնեցի ու բերեցի, դե հո քաղցած չէի թողնի: Այդ մի քանի ժամը ինձ համար սարսափի էին նման. 4 և 6 տարեկան տղաները ցատկում էին իմ ամբողջ մարմնի ու գլխի վրա, երևի նրանց ոչ ոք դիսցիպլինա չի սովորեցրել տանը: Հույս ունեի, որ հետո կհանգստանամ:



Միասին ճաշեցինք սրճարանում, ու հարսս որդուս հետ որոշեցին ռոմանտիկ զբոսանքի գնալ, բնականաբար՝ երեխաներին ինձ մոտ թողնելով: Երեկոյան կրկին իմ հավաքած թոշակով սնունդ բերեցի, դե հո գումար չէի ուզելու որդուցս, առանց այն էլ ուղեգիրս նրանք էին գնել:


Երեխաներին իմ համարում պառկեցրի քնելու: Նրանք այնքան էին հոգնել, որ ժամը 7-ին արդեն ուժասպառ էին, հետևաբար առավոտյան արթնացան 6-ին: Պատուհանից տեսել էի, որ անհոգ սիրահարները եկել էին 5-ի կողմերը, ու պարզ է, դեռ պիտի քնեին ու քնեին:

7 օր երազում էի տուն գնալու մասին: Սա ոչ թե հանգիստ էր, այլ ստրկություն: Իմ տարիքի կնոջ համար դժվար է երեխաների հագուստը ձեռքով լվանալը, կերակրելն ու քնեցնելը, զբոսնելը: Նրանք չարուկ են, փախնում են այս ու այն կողմ: Ծովի ափին անգամ 5 րոպե չէի կարողանում նստել, որովհետև անդադար վազում էի նրանց հետևից, որ հանկարծ չխեղդվեն: 



Գոնե երեխաներին թողնեին ինձ մոտ, Երևանում: Ես սեփական տան մեջ եմ ապրում, ունեմ բակ, ինձ համար այդպես ավելի հարմար կլիներ: Բայց ոչ, նրանց համար կարևոր էր, որ տղաները լողանան ծովում, իսկ իմ մասին ոչ ոք չէր մտածել…

Отношения невестки со свекровью

Հիասթափված վերադարձա տուն… Այնքան գումար եմ ծախսել, որ կարող էի դրա փոխարեն Հայաստանում առողջարան գնալ: Իսկ հիմա ստիպված եմ բուժվել ու պայքարել բարձր ճնշման դեմ:

Որդիս զգաց, որ մի բան այն չէ ու ասաց.

Եթե թոռներիդ հետ մի քիչ շատ ժամանակ անցկացնեիր, հիմա այսպես չէր լինի: Տանում ենք հանգստանալու, էլի դժգոհ ես:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->