>


Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում։ Սարքավորումը տրամադրվել է երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:








Քոչարյանի զոհերը

«COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված անհապաղ աջակցությունից բացի, Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ տրամադրելով պատվաստանյութեր և նպաստելով երկրի առողջապահության ոլորտի ամրապնդմանը:


«Համերաշխություն հանուն առողջության» ԵՄ նախաձեռնության նպատակն է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ օգնել Հայաստանին դիմակայուն առողջապահական համակարգի տեսլականն իրականացնելու գործում:



Առողջության մատչելիությունն ու առողջապահական ծառայությունների մատչումը կարևոր են ՀՀ քաղաքացիների առողջ ապրելակերպի և բարեկեցության համար, և մենք աշխատում ենք միասին հասնելու այդ արդյունքին», – ռադիոլոգիայի սենյակի բացման արարողությանն ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Сообщение Ժամանակակից ռենտգեն սարքավորում՝ Մարտունու բժշկական կենտրոնին появились сначала на MediaNews.


от admin

-->