>

Մոսկվան բացառում է Թուրքիայի հետ գործարքը՝ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու տարբերակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝





այս մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի տարածքները չեն կարող որևէ գործարքի առարկա լինել և երբեք չեն լինի:





«Նախ, դժվար թե հարգարժան թուրք պրոֆեսորը արտահայտում է Անկարայի պաշտոնական տեսակետը:


Երկրորդը, Ռուսաստանի շրջանները երբեք չեն կարող և չեն լինի որևէ գործարքի առարկա: Դա բացառված է»,



– լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալի այն տեսակետը,

թե Ռուսաստանը և Թուրքիան պետք է համաձայնություն կնքեն Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ, և Ռուսաստանը «պետք է առաջնորդի» Հյուսիսային Կիպրոսի «ճանաչման շարժումը»:

Сообщение Կրեմլը բացառում է Թուրքիայի հետ գործարքը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->