>


Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել են Դրախտիկ գյուղի բնակիչ, 79-ամյա Վոլոդյա Երիցյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Ձորավանք գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Դադյանի վարած ВАЗ 2115 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:








Քոչարյանի զոհերը

Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Աննա Դադյանն ու Ձորավանք գյուղի բնակիչ, 3-ամյա Վլադիմիր Դադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորութամբ:


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հետաքննիչ Բ. Սարիբեկյանի հանձանարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Сообщение Ճամբարակում բախվել են Niva-ն ու Lada-ն. 2 երեխա, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, տեղափոխվել են հիվանդանոց появились сначала на MediaNews.


от admin

-->