>


Փարաքար համայնքում առաջնային կարևորություն ունեցող երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի.








Կասֆալտապատվեն Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցները,
Կկառուցվի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագիծը, իսկ Էրեբունի փողոցինը կնորոգվի,
Կընդլայնվի համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցը։

Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ սուբվենցիոն ծրագրի առաջին բաղադրիչով կիրականացվի Փարաքար համայնքի Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ և Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատվածի կապիտալ ասֆալտապատում, կբարեկարգվի նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակայան հատվածը:


Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցման, իսկ Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման ծրագրով կհիմնվի 1420 գծմ կեղտաջրերի հեռացման համակարգ, որի արդյունքում կնվազի օդի աղտոտվածությունն ու գարշահոտությունը:



Համայնքի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրով էլ մշտական և անխափան լուսավորությամբ կապահովվեն Այգեստան (730 մ), Սևան (730 մ) և Արարատյան (270 մ) փողոցները: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կտեղադրվի 33 նոր հենասյուն, 72 լեդ լուսատու, 39 հենասյուն էլ կվերազինվի:

Վերոնշյալ ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի ավելի քան 30 ժամանակավոր աշխատատեղ:

Сообщение Փարաքար համայնքում առաջնային կարևորություն ունեցող երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի появились сначала на MediaNews.


от admin

-->