>

Հրապարակվեց անսպասելին․ Այս պատկերը պետք է սթափեցնի բոլորին

2021 թվականի հունվար-հունիսը նշանավորվեց հերթական ռեկորդով։ Բայց բնավ ոչ Հայաստանի բնակչության կենսամակարդակի գծով։ Ավելի շուտ՝ հակառակը. այս անգամ «մակարդակը» նպաստել է կեցության երկիրը փոխելու քաղաքացիների տրամադրությունների աճին։

Եվ այսպես, նշված ժամանակաշրջանում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազար բնակիչ, ինչը գրեթե 7,8 հազարով (կամ 1,6 անգամ) գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը։





Նշենք, որ հաճախ է կարծիք հնչում, թե մեր երկրում կան դրական տեղաշարժեր, որ Ռուսաստանում կենսամակարդակը իջել է, աշխատանքային միգրանտների համար դժվար է աշխատանք գտնել եւ այլն, եւ այլն։ Այստեղ հաշվի առնենք մի ոչ պակաս կարեւոր հանգամանք։ Կենսամակարդակով Ռուսաստանը եւ Հայաստանը բոլորովին էլ նույն հորիզոնականը չեն զբաղեցնում այդ ցուցանիշի վարկանիշում։





Անգամ եթե հյուսիսային հարեւանի ժողովրդի կենսամակարդակը նվազի էլ, միեւնույն է՝ կմնա ավելի բարձր, քան մեր երկրում։ Այլապես՝ ինչո՞վ բացատրել տասնյակ հազարավոր մարդկանց ցանկությունը՝ ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն։ Մեր գործնական քաղաքացիները հեռու են պատրանքներից եւ առաջնորդվում են կոնկրետ նպատակներով։

Ավելացնենք, որ ԱՄՀ կազմած երկրների վարկանիշում բնակչության մեկ շնչի ՀՆԱ հաշվով (ըստ գնողունակության պարիտետի) Ռուսաստանը անցած տարի զբաղեցնում էր 48-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 88։ Հունվար-ապրիլին իրական աշխատավարձը Ռուսաստանում բարձրացել է տարեկան հաշվարկմամբ 2,9 տոկոսով, Հայաստանում նվազել 1 տոկոսով։


Միջին թոշակը Ռուսաստանում այժմ կազմում է մոտ 200 դոլար, իսկ Հայաստանում անցած տարեվերջի դրությամբ՝ անգամ չի մոտեցել 90 դոլարի սանդղակին։

Աշխատանք գտնելու դժվարությունների առումով ներկայացնենք ընթացիկ տարվա հունվար-մարտի տվյալները։ Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ է Հայաստանի 289,9 հազար քաղաքացի։ Դա 90,9 հազարով (կամ 1,5 անգամ) ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից։

Ռուսաստանում հաշվառման վերցված դեպքերի ընդհանուր թվից նշված է աշխատանքը (որպես երկիր գալու նպատակ) 202,3 հազար դեպքերում։ Դա մոտ 4 անգամ (!) գերազանցում է անցած տարվա հունվար-հունիսի ցուցանիշը։ Այսինքն՝ շատերի համար աշխատանք գտնելու (ընդունելի աշխատավարձով) շանսերն ավելի շատ են Ռուսաստանում, այլ ոչ թե Հայաստանում։



Հունվար-մայիսի տվյալներով՝ շինարարության ֆիզիկական ծավալը մեծացել է տարեկան կտրվածքով 3,5 տոկոսով, իսկ մանրածախ առեւտրինը՝ 10 տոկոսով (!)։ Հիշեցենք, որ մեր աշխատանքային միգրանտների հիմնական զանգվածը զբաղված է հենց այդ ճյուղերում։

Բայց միգրացիան Ռուսաստան, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիության ընդունումը ունեն նաեւ սկզբունքորեն նոր պատճառներ։

Բացի տնտեսական գործոններից, նշանակություն ունեն Արցախում հոկտեմբերյան պատերազմի ծանր հետեւանքները, ինչպես նաեւ մշտական լարվածությունը եւ Ադրբեջանի անընդհատ սադրանքները Հայաստանի հետ սահմանին։

Շատ մարդկանց (այդ թվում եւ Արցախից փախստականների) մեջ աճում է տագնապը իրենց ընտանիքների, հատկապես երեխաների ապագայի եւ անվտանգության համար։ Այս պայմաններում միակ ելքը նրանք տեսնում են արտագաղթի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու մեջ։

Сообщение Հրապարակվեց անսպասելին․ Այս պատկերը պետք է սթափեցնի բոլորին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->