>

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ըստ հայտարարագրի՝ այնքան էլ մեծ ունեցվածք չունեն:





«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարել է, որ խմբակցությունը ղեկավարելու է Հայկ Կոնջորյանը: Վերջինս ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում 1 բնակարանի համասեփականատեր է:





Որպես շարժական գույք հայտարարագրել է 2012 թվականի արտադրության «Hyundai Elantra 1.8» ավտոմեքենա: Վերջին 1 տարում նա եկամուտ է ստացել միայն ՀՀ Ազգային ժողովից՝ 7 մլն 267 հազար 80 դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 300 հազար դրամ:

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել, չնայած այն բանի, որ մամուլը հաճախ գրում էր Վահագնի թաղամասում նրա շքեղ առանձնատան մասին:


Վերջին 1 տարում Օհանյանը որպես եկամուտ միայն կենսաթոշակ է ստացել՝ 3 մլն 168 հազար 84 դրամի չափով: Նրա դրամական միջոցները կազմում է՝ 2700 ռուբլի:

«Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը համեմատաբար ավելի հարուստ է: Նա հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան Երեւանի Բաղրամյան փողոցում:



Վերջին 1 տարվա նրա միակ եկամտի աղբյուրն ըստ հայտարարագրի՝ եղել է կենսաթոշակը՝ 2 մլն 113 հազար դրամի չափով:

Հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ նա ունեցել է 10 մլն դրամ եւ 25 հազար դոլար:

Աղբյուրը՝  ArmTimes

Сообщение Նոր ԱԺ խմբակցությունների ղեկավարների ունեցվածքը. նրանցից երկուսի միակ եկամուտը թոշակն է появились сначала на MediaNews.


от admin

-->