>

Պաշտպանության նախարարությունը մեր կnրուստների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակվեց

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են․





«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։





Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։


Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

Հիշեցնենք, որ Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հ

այ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։



Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով,

մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։

Տվյալները ճշտվում են, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Сообщение Պաշտպանության նախարարությունը մեր կnրուստների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->