>

Ինչ իրավիճակ է Սյունիքում, Արարատում և Կութում

Այսօր գիշեր հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։





ArmDaily.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանն ասաց, որ իրենց մոտ կրակոցներ չկան։ «Մեր գյուղում ոչ մի բան չկա, կողքի գյուղերից էլ տեղեկություն չունեմ»,- ասաց Չիտչյանը։





Մենք կապ հաստատեցինք նաև Սյունիքի սահմանամերձ համայնքների և Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավարների հետ՝ ճշտելու, թե այնտեղ ինչ իրավիճակ է։


Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը հայտնեց, որ կրակոցներ չկան, բայց հակառակորդի մոտ տեղաշարժեր են։ «Իրավիճակը վերահսկելի է, նորմալ է, կրակոցներ չկան, հակառակորդի մոտ շարժ կա, բայց չգիտեմ հանգիստ են, թե անհանգիստ են։ Որոշակի բաներ են նկատվում, բայց էս պահի դրությամբ հանգիստ են»,- ասաց Շադունցը։

Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Ես այս պահին գյուղից բացակայում եմ, բայց հետաքրքրվել եմ՝ ամեն ինչ հանգիտ է։ Ոչ մի ոտնձգություն, բան չկա, մեր հատվածը ամբողջությամբ հանգիստ է։



Հակառակորդի տեղաշարժի մասին էս պահին բան չեմ կարող ասել, բայց այնտեղ միշտ բեռնատարներ գալիս էին, միշտ կալոնաներ լինում էր, բայց կոնկրետ զինտեխնիկա չեմ տեսել»,- ասաց Արշակյանը։

Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանն ասաց, որ իրենց մոտ ամեն ինչ հանգիստ է, այս պահին կրակոցներ չկան։ Հարցին՝ գիշերը եղել են կրակոցներ Օղիկյանը հրաժարվեց պատասխանել։

Сообщение Ինչ իրավիճակ է Սյունիքում, Արարատում և Կութում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->