>


Երկու օրվա տարբերությամբ՝ հուլիսի 23-ին եւ 26-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները հայտարարեցին արցախյան հակամարտության երկարաժամկետ եւ հիմնարար քաղաքական լուծման անհրաժեշտության մասին:








Դեսպաններն առաջնային համարեցին Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների արագ վերականգնման անհրաժեշտությունը: Հայտարարությունների էական առանձնահատկությունն այն է, որ վերջիններս իրենց խոսքով, ըստ էության, հայ-ադրբեջանական սահմանի իրադարձություններն ուղղակիորեն պայմանավորեցին Արցախի կարգավիճակի լուծված չլինելու հետ:


Այլ կերպ ասած՝ վերջիններս կտրուկ ժխտում են Ադրբեջանի եւ Թուրքիայի պարբերաբար արտահայտվող այն կարծիքը, թե արցախյան հարցը լուծված է, եւ պետք է քայլեր անել տարածաշրջանում համագործակցություն սկսելու ուղղությամբ:

ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նման հայտարարություններ են անում՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին պաշտոնական Բաքվի հրահրած սադրանքներին: Նրանք փաստացի ակնարկում են, որ ուժի կիրառմամբ ՀՀ-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացման եւ Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվի: Սահմանային միջադեպերի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաեւ ՌԴ-ն՝ իր ԱԳՆ խոսնակի շուրթերով: Ռուսաստանը նաեւ պատրաստակամություն էր հայտնել տրամադրել քարտեզներ սահմանների դեմարկացիան իրականացնելու համար՝ դրանով, ըստ էության, փաստելով, որ սահմանների հարցը չի կապում ընդհանուր «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ: Վերեւում շարադրված գործընթացները փաստում են, որ մեծանում են միջազգային ճնշումները պաշտոնական Բաքվի վրա: Համառելու դեպքում վերջինս շատ արագ կհայտնվի քաղաքակիրթ աշխարհից մեկուսացվածի կարգավիճակում՝ իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով: Ադրբեջանի՝ ուժի դիրքերից շարունակաբար գործելու տարբերակին եւս պատասխան հնչեցվեց՝ ռազմական ոլորտում համագործակցության պատրաստակամության մասին Ֆրանսիայի դեսպանի հայտարարության միջոցով: Հետեւաբար՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է: Կընդունի՞ Ալիեւը քաղաքակիրթ աշխարհի առաջարկները, թե՞ կընտրի Սադամ Հուսեյնի, Քադաֆիի, Հոսնի Մուբարաքի ճակատագիրը…



Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Сообщение ԱՄՆ-ն և Ֆրանսիան մեծացնում են ճնշումները Ադրբեջանի վրա появились сначала на MediaNews.


от admin

-->