>


Թշնամին հարձակվել է հայկական հենակետերից մեկի դիրքերի վրա, նաև կարողացել է կարճ ժամանակով գրավել դիրքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:








«Դիրքում ունեցել ենք 3 զոհ: Նաև ծանր վիրավորում ստացած զինծառայող կա, որը, ի դեպ, ամենածանր վիճակում է գտնվում՝ մյուս 3 վիրավորների համեմատությամբ: Բժիշկները պայքարում են հիմա: Հույս կա, որ կյանքը կփրկվի: Նա շուտով կտեղափոխվի Երևան:


Ես նորից կրկնում եմ՝ դիրքի ավագից, դիրքի զինվորներից սկսած՝ մինչև կորպուսի հրամանատար, հատկապես՝ կորպուսի հրամանատար, ամեն ինչ անում են, որ թշնամին իրեն սանձարձակ չզգա:

Եվ ԶՈՒ բոլոր մակարդակներում շատ օպերատիվ, արագ, կտրուկ գործողություններ են ձեռնարկվել, հակագրոհ: Դիրքը հետ է վերականգնվել: Թշնամին, կրելով բավականին մեծ կորուստներ, հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:



Сообщение «Թշնամին հարձկվել է հայկական հենակետերից մեկի դիրքերի վրա, նաև կարողացել է կարճ ժամանակով գրավել դիրքը…». Արծրուն Հովհաննիսյան появились сначала на MediaNews.


от admin

-->