>


Այսօր զոհված Դավիթը 44-օրյա պшտերшզմի մшսնшկից էր… Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ…

Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 28-ի գիշերը шդրբեջшնական զինվшծ ուժերի կողմից իրականացված սшդրшնքին դիմակայելու ընթացքում шնմшհшցել է զինծшռшյող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցшխյшն 44-օրյա պшտերшզմի մшսնшկից:




Քոչարյանի զոհերը


«Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:





Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:

Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում: Խոնարհվում ենք»,-ասված է հայտարարության մեջ:

Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը նախորդ տարի հարցազրույց էր հրապարակել Դավիթի հետ՝ նշելով, որ երիտասարդը 2020 թվականին Չինչինի միակ շրջանավարտն է եղել․

«Որ 12 տարի դասընկեր չես ունեցել, չի եղել մեկը, ում հետ դասի ժամանակ շփվես, կատակ անես, դա ամենավատն էր։ Ամեն օր դաս էի պատմում։ Չէի ասի՝ հետաքրքիր էր։ Բայց այն, որ բոլոր դասերն իմանում ես ու առանց հերթ պահելու սովորում, այդ առումով շատ լավ էր»,— պատմում է Դավիթը։


Բերդ համայնքում այս տարի Չինչինը տարբերվող էր, որովհետև ուներ միայն մեկ շրջանավարտ։ Լավ է, որ ուներ. Նախանցյալ տարի Չինչինի դպրոցն ավարտող չի եղել, մյուս տարի էլ չի լինելու։


2020 թ.-ի միակ շրջանավարտը Դավիթ Քոչարյանն է։ 12 տարի միայնակ սովորելը, ամեն օր դաս պատասխանելը Դավթի համար սովորական էր դարձել։ Դավիթը չի հիշում դեպք, որ անհարկի բացակայած լինի դպրոցից։ Բացակայել է, երբ հիվանդացել է կամ գյուղում չի եղել։ Իսկ նման դեպքերն այնքան քիչ են եղել, որ կարող է մատների վրա հաշվել։ Դպրոցական հուշերից մեկը, որ Դավիթն այդպես էլ իր հետ չի տանի, դասերից փախչելն է։ Դավիթը 12 տարիների ընթացքում երբեք փորձ անգամ չի արել, նույնիսկ մտքով չի անցել փախչել, որովհետև դասարանում միակը լինելու պատասխանատվությունը շատ մեծ էր։

Դավիթն ամռանը ծառայության է մեկնելու։ Վաղուց է իրեն զինվոր ու զինվորականի համազգեստով պատկերացնում։


Չինչինի հույսն ու միակ շրջանավարտը. Երբեք դասերից չփախած Դավիթը



«Մեր շրջանի տղաները, ովքեր դեռ բանակ էլ չեն գնացել, արդեն զինվոր են։ Ու ծառայությունը մեզ համար սովորական բան է։ Ինձ տրամադրել եմ, որ հեռվում եմ ծառայելու, որովհետև, եթե մոտիկ տեղ ուզեմ ծառայել ու հեռու ընկնեմ, շատ կնեղվեմ»,- ասում է Չինչինի միակ շրջանավարտը։

Համավարակը խառնեց ամեն ինչ ու տապալեց շատ ծրագրեր։ Նույնիսկ մեկ շրջանավարտ ունենալը Չինչինի դպրոցին չէր խանգարելու նշել Վերջին զանգի ավանդական միջոցառումը.

«Սկզբում աշակերտները գեղեցիկ ձևով ինձ էին ներկայացնելու։ Երկու տեսանյութ էինք ցույց տալու։ Մեկում մանկությունից մինչև մեծ ժամանակ իմ անցած ճանապարհն էր լինելու, մյուսում՝ դպրոցի հետ կապված դեպքերը։ Դպրոցի մյուս աշակերտների հետ էինք իմ Վերջին զանգն անելու, միասին։ Բայց շատ չեմ տխրել, որ չարեցինք, որովհետև էլի նույն ջերմությունը մնալու է։ Հետո էլ կարող ենք հավաքվել ու փոքրիկ միջոցառում կազմակերպել»,- չստացված միջոցառման մասին է պատմում Դավիթը։

Դպրոցն ավարտելուց հետո շատ ծրագրեր ունի։ Նախ ծառայելու է, ապա՝ սովորելու։ Ունի նպատակ՝ գյուղ է վերադառնալու անպայման։ Ու եթե իր գյուղում, հայրենիքում կարողանա իր մասնագիտությամբ աշխատել, արտերկրի մասին անգամ չի էլ մտածի.

«Ընտանիքից ենք մենք ամեն ինչ սովորում։ Ընտանիքն է մեր ձևավորման հիմքը։ Իմ ընտանիքը վեց անդամից է կազմված։ Հայրենիքն էլ մեր մեծ ընտանիքն է, ու ինձ համար հայրենիքից թանկ ոչ մի տեղ չկա»,— ասում է տղան։

Դավիթը շատ է սիրում իր գյուղը, կարճ ասած՝ սիրահարված է… Չինչինին։ Դպրոցական 12 տարիների յուրաքանչյուր օրվանից հիշողությունների մեծ կապոց է տանելու իր հետ։ Անկեղծանում է՝ այնքան էլ շատ չի զգացել դասընկերների բացակայությունը, որովհետև ուսուցիչները թույլ չեն տվել։ Դասն ավարտելուց հետո զրուցել են, խորհուրդներ տվել։ Ոչ թե ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ են ունեցել, այլ պարզ ու անմիջական ընկերներ են եղել։

«Ես երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ ընտանիքիս բոլոր անդամները ինձ հետ լինեն։ Հայրս արտագնա աշխատանքի է մեկնել, քույրս էլ Երևանում է սովորում։ Ու միասին չլինելու կարոտը շատ ցшվոտ է ինձ համար»,— կիսվում է տղան»։

Լուսանկարները՝ Դավիթի ֆեյսբուքյան էջից


от admin

-->