>

Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Գյուղացիների համար նա «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ էր դարձել։




Քոչարյանի զոհերը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս գիշեր ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհված զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Բերդի համայնքապետարանում։





Դավիթը մասնակցել էր նաև արցախյան 44-օրյա պատերազմին:

Նշենք, որ մեկ տարի առաջ Sputnik Արմենիան պատմել էր Դավիթի մասին։ Չինչինի դպրոցը նախանցած 2019-ին շրջանավարտ չի ունեցել, 2021-ին ևս չէր ունենալու։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։


Դավիթի «Վերջին զանգի» առիթով հետաքրքիր անակնկալ էր նրա համար պատրաստել մանկապարտեզի անձնակազմը. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավարակը չլիներ, գյուղում Դավիթի համար «վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։



Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Խոստանում էր՝ ուսումն ավարտելուց հետո անպայման գյուղ է վերադառնալու, որ իր ծննդավայր Չինչինն ապրեցնի։ Դավիթը հավատում էր, որ մինչև կրթությունն ավարտի, գյուղում շատ բան կփոխվի, ինքն էլ կկարողանա իր մասնագիտությամբ Չինչինում կամ թեկուզ Չինչինից հեռավար աշխատել՝ առանց գյուղից ու ընտանիքից կտրվելու։ Ամեն ինչի կողքին Դավիթի համար կարևոր էր նաև ընտանիքի առօրյա հոգսը կիսելը՝ հող մշակել, կարտոֆիլ ցանել, ջրել, հավաքել։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Сообщение Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Այս գիշեր նրա թռիչքը կիսատ մնաց… появились сначала на MediaNews.


от admin

-->