>


Այսպիսի պիրոգը ստացվում է փափուկ ու օդային, կարող եք օգտագործել ցանկացած քաղցր միջուկ: Համեղ է ստացվում ցանկացած պարագայում:

Очень Простой но Такой вкусный, Воздушный пирог к чаю. Пирог на Кефире. Узбечка готовит - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը






  • մածուն և շաքարավազ՝ յուր. 1,5 բաժակ
  • ձու՝ 4 հատ
  • ալյուր՝ 4 բաժակ
  • կարագ՝ 200գ
  • վանիլին՝ 1 փոքր տուփ
  • փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
  • մուրաբա/հատապտուղ/ կոկոսի կամ շոկոլադի քերուկ/չիր/չամիչ/կակաչի սերմեր՝ ըստ ճաշակի

Пирог на кефире с вареньем пошаговый рецепт быстро и просто от Марины Данько

Պատրաստման եղանակ.

Ձուն հարել շաքարավազի, նաև վանիլինի հետ:



Հալեցնել կարագը, թողնել, որ սառի, խառնել հարած զանգվածի հետ:


Ավելացնել մածունը և խառնել:

Մաղել ալյուրը և մաս-մաս լցնել խմորի մեջ, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի:



Ավելացնել փխրեցուցիչը: Խառնելուց հետո ստացվում է խիտ խմոր:

Տապակը ծածկել յուղաթղթով, լցնել խմորի մի մասը, հավասարեցնել:

Լցնել միջուկը, ծածկել խմորի մնացած մասով: Հարթեցնել գդալով: Շատ միջուկ մի լցրեք, որպեսզի խմորը բարձրանա:

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, թխել մոտ 35 րոպե:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->