>


Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել: Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում:








Քոչարյանի զոհերը

«Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը:


Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին:



«Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,- եզրափակեց Մարգարյանը:

Сообщение Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում այս պահին տիրող իրավիճակի մասին появились сначала на MediaNews.


от admin

-->